տուն Լուրեր Հայաստանից մի խումբ եզդիներ մեկնում են թուրք-իրաքյան սահման

Հայաստանից մի խումբ եզդիներ մեկնում են թուրք-իրաքյան սահման

106
0

ham

Հայաստանից մի խումբ եզդիներ մեկնելու են թուրք-իրաքյան սահման: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց «Սինջար եզդիների ազգային  միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը:

«Այս օրերին «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունները դրամահավաք էին իրականացնում և մեկ շաբաթվա ընթացքում հավաքագրվել է 10 000 ԱՄՆ դոլար, որի շրջանակում էլ օգնություն կհասցնենք թուրք-իրաքյան սահմանին ապաստանած եզդի փախստականենրին»,-ասաց Համլետ Սմոյանը՝ ավելացնելով, որ Հայաստանից հավաքում են նաև հագուստ և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ կլինեն փախստականներին. «Հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ ևս հավաքում ենք, երեկ ֆեյսբուքում մենք հայտարարություն էին տարածել, և եղել են արձագանքողներ. մարդիկ բերում են հագուստ և դեորայք փախստական եզդիների համար: Բացի մեր երկու կազմակերպություններից՝ մեզ հետ է լինելու «Հայազն» կուսակցության անդամ Վահե Մելքոնյանը: Մեր հայ ընկերները ևս մեզ բավական աջակցել են այս հարցում»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ սահմանից վերադառնալուց հետո ավելի մանրամասն կներկայացնեն իրավիճակը և հասցված օգնության մասին կտան ամբողջական տեղեկատվություն: