տուն Տնտեսական Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը քառապատկվել է

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը քառապատկվել է

293
0

միրգ

2014 թվականի մարտի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3312.64 –ի դիմաց արտահանվել է 11406.03 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս մասին «araratnews.am»-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Այն հիմնականում առաքվել է՝ Վրաստանի Հանրապետություն- 8815.58 տոննա, Ռուսաստանի Դաշնություն- 2486.97 տոննա, Իրաք- 66.72 տոննա, Արաբական Միացյալ Էմիրություններ — 36.60 տոննա, Ուկրաինա- 0.16 տոննա: