տուն Լուրեր Հայաստանից ապաստան խնդրած ընտանիքի դիմումը դեռևս քննարկման փուլում է

Հայաստանից ապաստան խնդրած ընտանիքի դիմումը դեռևս քննարկման փուլում է

88
0

32325_src

Հունվարի 29-ին ադրբեջանցի Ջավիդ Օրուջևի ընտանիքը հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել՝ ապաստան խնդրելու նպատակով:

Araratnews.am-ը Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից տեղեկացավ, որ ընտանիքի դիմումը դեռևս քննարկման փուլում է:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ էր դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:

Ջավիդ Օրուջևը պատմել էր, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: