Նավակ Ճոճողը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Ես հստակ համոզմունք ունեի, ունեմ, և ունենալու եմ, որ Հայաստանին և Հայաստանի հասարակությանը ցնցում է պետք ու հզոր ցնցում, միայն այդպիսի ցնցման պարագայում հասարակությունը ի վերջո կվերականգնի իր հավատը առ այն, որ ինքն է հիմնական դերակատարը՝ Ազատ և Երջանիկ պետության կառուցման ու կայացման մեջ: Վերջերս, հենց այս հավատի վերականգման հետ կապված մտածում էի, թե որն է՞ այդ ցնցումը, որը պետք է տեղի ունենա, որ հասարակության մեջ արթնանա այդ հավատը, որն է՞ վերջին տարվա իմ, մեր բոլորիս արածներից բխող ձեռքբերումը դեպի հասարակության մեջ այդ հավատի վերակագնումը: Հիմա վերջին օրերի իրադարձություներից հետո, կարամ հստակ ասեմ, անձամբ իմ համար վերջին տարվա ձեռքբերումը՝ ՀԻՄԱ, դեպի Բաղրամյան 26 ԵՐԹ և ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ բառերի վերադարձի մեջ է: Այս երեկ բառերի շուրջ նոր թափ առնող դիսկուրսի մեջ է, որը կասկած չունեմ ի վերջո ակումուլացվելու է մի վայրում, և բերելու է Հեղափոխություն…! Իսկ բուն Հեղափոխությունը հենց այն ցնցումն է, որը անհրաժեշտ է հասարակությանը, որ այդ հավատը վերականգնվի:
ՀԻՄԱ… ԵՐԹ… ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ…!!!
Նավակ Ճոճողը»: