Այսօր Երևանի ժամանակով 18:00-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ռուսների հետ: Նախօրեին Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն անդրադարձել է իր թիմի մրցակցին:
«Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրությանը, ապա այն կատարվել է գիտակցաբար: Այս թիմը լավ մարզավիճակում է, արագ և համախմբված է գործում, հարձակման գծում կան ուժեղ ֆուտբոլիստներ: Հաջորդ ընկերական խաղերի մրցակիցներին ընտրել ենք այն որակներով, որոնցով օժտված են աշխարհի առաջնության խմբային փուլի մեր մրցակիցները», — ասել է Կապելոն: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը: