տուն Տնտեսական Հայաստանը EFSE-ի 16 երկրների մեջ ֆինանսավորման մեծությամբ 6-րդն է

Հայաստանը EFSE-ի 16 երկրների մեջ ֆինանսավորման մեծությամբ 6-րդն է

98
0

EFSEՀարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (EFSE) ֆինանսավորման որոշումներ կայացնելիս հիմնվում է ներկայացված հայտերի վրա: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց Finance in motion GmbH-ի գործադիր տնօրեն Սիլվիա Վիսլիվսկին: Նրա խոսքով՝ Հայաստանը հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 16 երկրների մեջ 6-րդ է: Հարցին, թե կարո՞ղ է արդյոք Մաքսային միության անդամակցությունը ազդել Հայաստանին վերաբերող որոշումների կայացման վրա, Վիսլիվսկին բացասական պատասխան տվեց: Նրա ասելով՝ իրենք գնահատում են ֆինանսների նկատմամբ երկրների պահանջարկը՝ ներկայացված հայտերի հիման վրա, գնահատում են նաև տնտեսական ռիսկերը և ըստ այդմ էլ որոշում կայացնում: Հայաստանը, ըստ Վիսլիվսկիի, ունի կայուն ֆինանսական համակարգ, ինչն էլ թույլ է տվել նրան համեմատաբար փոքր տնտեսություն ունենալով համեմատաբար մեծ ծավալի ֆինանսներ ներգրավել և գրավել 6-րդ տեղը 16 երկրների շարքում:

Հիմնադրամը մասնավոր-պետություն համագործակցության արդյունքում ստեղծված կառույց է, որի միջոցների 1/3-ը պետական հիմնադրամներից է, գերազանցապես՝ Գերմանական հիմնադրամներից, 50%-ը պետական բանկերի կողմից արժեթղթերի շուկայից ներգրավված մասնավոր միջոցներն են և մնացածը մասնավոր բանկերի ու կազմակերպությունների կողմից ֆինանսավորումն է: