Այսօր Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում կկայանա նախավերջին՝ 8-րդ տուրը։ Հայաստանի հավաքականը (8 միավոր, 5-րդ տեղ) կմրցի 6-րդ տեղում ընթացող Նիդերլանդների հետ, որը երեկ խոշոր՝ 3,5։0,5 հաշվով պարտություն է կրել չեմպիոնի համար ամենաիրական հավակնորդներից մեկից՝ Ռուսաստանից (11 միավոր, 2-րդ տեղ)։ Վերջիններս այսօր կմրցեն առաջին հորզոնականում գտնվող ուկրաինացիների հետ, որոնք առջևում են մեկ միավորի տարբերությամբ։
Մյուս զույգերում կհանդիպեն Գերմանիան և Չինաստանը, Եգիպտոսն ու Ադրբեջանը, Թուրքիան և Միացյալ Նահանգները։