տուն Քաղաքական Միջազգային Հայաստանը 4-րդ տեղում է աշխարհի ամենառազմականացված երկրների ցուցակում. Global Militarization Index

Հայաստանը 4-րդ տեղում է աշխարհի ամենառազմականացված երկրների ցուցակում. Global Militarization Index

224
0

 

1189036

Բոննում գտնվող Կոնվերսիայի միջազգային ինստիտուտը հրապարակել է աշխարհի ամենառազմականացված երկրների վարկանիշային աղյուսակը՝ Global Militarization Index 2013, որում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը: Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառված է 149 երկիր:

Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջադիմել է մեկ տեղով: Կայքը գրում է, որ Հայաստանն առաջադիմել է, քանի որ ինդեքսում հաշվի է առնվել նաև ռեզերվիստների ցուցանիշը: Ինստիտուտի փորձագետները նշում են, որ Կովկասում ռազմականացվածության մեծացումը բացատրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի սրմամբ: Ադրբեջանն այս ցուցակում 8-րդն է: Մեր հարևանն առաջադիմել է ևս մեկ տեղով:

Առաջին տեղում Իսրայելն է, երկրորդը` Սինգապուրը, ապա Ռուսաստանը, Հայաստանը, Սիրիան, Հորդանանը, Հարավային Կորեան, Ադրբեջանը, Կիպրոսը, Քուվեյթը:

Ամենաքիչը ռազմական խնդիրներին ուշադրություն են դարձնում Իսլանդիայում, Պապուա Նոր Գվինեայում, Լիբերիայում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here