տուն Տնտեսական Հայաստանը 2-12 օրում կքննարկի ԵՄ-ում անօրինական բնակվողների հետ ընդունման մասին դիմումները

Հայաստանը 2-12 օրում կքննարկի ԵՄ-ում անօրինական բնակվողների հետ ընդունման մասին դիմումները

112
0

ԵՄ

Կառավարության հինգշաբթի օրվա նիստում ընդունվելու է մի որոշում, որով ապահովվելու է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրառումը: Այդ համաձայնագրով  Հայաստանի Հանրապետությունը   պարտավորվում է  քննարկել  Եվրոպական Միության  անդամ  պետության  տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության, երրորդ  պետությունների քաղաքացիների հետընդունման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների տարանցման մասին դիմումները   և  համաձայնագրով  սահմանված ժամկետներում  պատասխանել  դրանց:

«Տվյալ  համաձայնագրում  նախատեսված  է  առանց  թույլտվության բնակվող անձանց հետընդունման վերաբերյալ ստացվող դիմումներին պատասխանելու  կարճ ժամկետներ` կախված դեպքից` 2 աշխատանքային օրից  մինչև 12 օրացույցային  օր: Վերոհիշյալից  հետևում է  որ  անհրաժեշտ է  հստակ  կանոնակարգել  այդ  դիմումները  պետական մարմինների  կողմից  քննարկելու կարգը  և ժամկետները»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: