տուն Սպորտ Հայաստանը 10-րդն է աշխարհում «ֆուտբոլային օտարամոլությամբ»

Հայաստանը 10-րդն է աշխարհում «ֆուտբոլային օտարամոլությամբ»

309
0

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խումբն օտարերկրացի ֆուտբոլիստների՝ լեգեոնականների տոկոսային քանակով աշխարհում զբաղեցնում է 10-րդ տեղը:

Ինչպես տեղեկացնում է football-observatory կայքը, Հայաստանի մեկ թիմում միջինը հանդես են գալիս 12,7 արտասահմանցի ֆուտբոլիստ, որը կազմում է խաղացողների ընդհանուր քանակի 45 տոկոսը:

Այս ցուցանիշներով առաջին տեղում է Կիպրոսի 1-ին Դիվիզիոնը, որտեղ միջինը մեկ թիմում հայտավորված են 17,5 արտասահմանցի ֆուտբոլիստ, ինչը 63 տոկոս է կազմում: Այնուհետև, մինչև Հայաստանը, հաջորդում են հետևյալ երկրները. Իտալիա՝ 16,1, Պորտուգալիա՝ 16,0, Թուրքիա՝ 15,7, Բելգիա՝ 15,4, Անգլիա՝ 15,2, Շոտլանդիա՝ 14,6, Հունաստան՝ 13,2, Գերմանիա՝ 13,1: Եվրոպայում ամենաքիչ քանակությամբ լեգոնականներ հանդես են գալիս Սան Մարինոյի առաջնությունում՝ 1,5 ֆուտբոլիստ՝ մեկ թիմում:

Հավելենք, որ աշխարհի տարբեր երկրների առաջնություններում ամենամեծ «լեգեոն» ունի Բրազիլիան՝ 1330 ֆուտբոլիստ: Ապա հաջորդում են Ֆրանսիան (867) և Արգենտինան (820):

Աղբյուրը՝ Ա1+