տուն Լուրեր Հայաստանը ցանկանում է մայիսին ստորագրել ՄՄ անդամակցության համաձայնագիրը

Հայաստանը ցանկանում է մայիսին ստորագրել ՄՄ անդամակցության համաձայնագիրը

98
0

12850621913_28109a536f

Հայաստանը ցանկանում է մայիսին ստորագրել Մաքսային միությանն անդամակցության համաձայնագիրը: Այս մասին այսօր տեղի ունեցող ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: Նրա խոսքով` մինչև ստորագրումը դեռ կան մի շարք միջացառումներ, որ պետք է արվեն: Ավելին, ստորագրումից հետո` մինչև անդամակցության գործընթացի «ֆիզիկապես ուժի մեջ մտնելը»` 2015թ հունվարի 1-ը, ըստ Մինասյանի դեռ պետք է կատարվեն մոտ 70 միջոցառում: Եվս 40 միջոցառում էլ պետք է կատարվի ՄՄ-ի անդամակցությունը ուժի մեջ մտնելուց հետո: Այդ պատճառով էլ, ըստ Կ. Մինասյանի, հայկական կողմը չի ցանկանում, որ համաձայնության ստորագրումը հետաձգվի և առաջիկա 1-2 ամսում տեղի չունենա: Որովհետև եթե հետաձգվի, շատ հնարավոր է, որ հունվարի 1-ից հնարավոր չլինի Հայաստանի  ամբողջությամբ «ֆիզիկապես» անդամակցումը հունվարի 1-ից: