տուն Հասարակություն Հայաստանը տարածաշրջանի առաջատարներից է՝ ազատության վարկանիշով

Հայաստանը տարածաշրջանի առաջատարներից է՝ ազատության վարկանիշով

283
0

Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել տարածաշրջանում՝ համաձայն մարդկային ազատության Ինդեքսի (Human Freedom Index 2019), որն իր մեջ ներառում է անձնական, քաղաքացիական և տնտեսական ազատություն:

Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որն ընդհանուր վարկանիշում 41-րդն է, իսկ երկրորդ հորիզոնական գտնվող Հայաստանը՝ 54-րդն է ամբողջ ռեյտինգում:

Ռուսաստանը վարկանիշային ցանկում 114-րդն է, Ադրբեջանը՝ 121-րդը, Թուրքիան՝ 122-րդը, իսկ Իրանը՝ 154-րդը:

Տվյալ ինդեքսի առաջին հորիզոնականներում հայտնվել են Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Հոնկոնգը, իսկ վերջին տեղերում՝ Յեմենը, Վենեսուելան և Սիրիան:

Ինդեքսը կազմվել է ամերիկյան Կատո ինստիտուտի, կանադական Ֆրեյզեր ինստիտուտի և գերմանական Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի համատեղ գործակցության արդյունքում: