տուն Քաղաքական Հայաստան Հայաստանը վաղուց է կիրառում հիդրոքսիքլորոքին դեղամիջոցը. Արսեն Թորոսյան

Հայաստանը վաղուց է կիրառում հիդրոքսիքլորոքին դեղամիջոցը. Արսեն Թորոսյան

323
0

Առողջապահության նախարարը ասուլիսի ժամանակ ասաց, որ ինքը արդյունավետ է համարում բջջային հավելվածով՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ միջոցառումները:

Araratnews.am լրատվականի հարցին՝ «Ֆրանսիացի բժիշկները երեկ հայտարարել էին, որ քլորոքին դեղամիջոցով հնգօրյա բուժումից հետո օրգանիզմում վիրուս չի հայտնաբերվում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը ևս ստացել է դեղամիջոցի խմբաքանակ: Կիրառվում է դա մեր հիվանդների բուժման ժամանակ, և չե՞ք վախենում այդ դեղի կողմնակի վատ ազդեցությունից, քանի որ բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ մատնանշում են նաև դեղի վնասակարությունը», նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Հայաստանը վաղուց է կիրառում այդ դեղամիջոցը՝ ոչ միայն վերջերս ստացած խմբաքանակով, և մեր բժիշկները նույնպես նշում են դրա օգտակարությունը և հիվանդության ընթացքի վրա դրական ազդեցությունը: Իհարկե, դեղը նշանակվում է հաշվի առնելով բոլոր հակացությունները և նաև տեղեկացված համաձայնություն է կնքվում պացիենտի հետ, որ նա համաձայն է ընդունել այդ դեղը: Իրականում հենց հիդրոքսիքլորոֆինիսուլֆատի կողմնակի ազդեցությունները շատ ավելի ցածր են, քան մաքուր քլորոքինի, որն առաջին տարբերակն է եղել հակամալարիային դեղերի և վաղուց հայտնի է»:

Առողջապահության նախարարը նաև հավելեց, որ հիդրոքսիքլորոքինը նաև օգտագործվում է այլ ռևմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ, և այդքան էլ ծանր պրեպարատ չի համարվում: Ընդհանրապես նոր հիվանդությունների բուժումը նաև հաճախ պահանջում է տարբերակված մոտեցում ստանդարտ պրոտոկոլներից, քանի որ հայտնի չէ վերջնական բուժումը, և ոչ միայն քլորոքին դեղին է դա վերաբերում: Կան հակավիրուսային պրեպարատներ, որոնք ուղղակիորեն ցուցված չեն կորոնավիրուսի բուժման համար, սակայն կիրառվում են բժշկների կողմից: Եվ ըստ արդյուքների՝ մեր բժիշկները գնահատում են՝ շարունակեն կիրառել, թե ոչ։

Հայկ Մագոյան