տուն Լուրեր Հայաստանը սկսել է բավարարել Հազարամյակի մարտահրավերների պայմաններին.Ֆինանսների նախարար

Հայաստանը սկսել է բավարարել Հազարամյակի մարտահրավերների պայմաններին.Ֆինանսների նախարար

273
0

TH_Davit-Sargsyan

Հայաստանը կդիմի Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա՝ ֆինանսավորում ստանալու համար, սակայն դա դեռևս չի նշանակում, որ Հայաստանը կստանա այն, քանի որ դիմող երկրների թիվը շատ է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: «Դուք հիշում եք՝ Հայաստանը չէր կարող Հազարամյակի մարտահրավերից որևէ ծրագիր ակնկալել, որովհետև այնտեղ կան չափանիշներ, որոնց Հայասանը չէր բավարարում: Այս չափանիշերի մեջ կար ժողովրդավարության հետ կապված գնահատականներ, կոռուպցիայի ինդեքսները և այլն»,- նշել է Դավիթ Սարգսյանը: Նախարարը նշել է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Հազարամյակի մարտահրվերներ հիմնադրամը հրապարակել է նոր ցուցանիշներ, որոնց համաձայն՝ Հայաստանը բոլոր հիմնական չափանիշներով արդեն բավարարում է պահանջներին: «Սա նշանակում է, որ մենք արդեն ստանում ենք դիմելու իրավունք: Դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով մենք ունենալու ենք ֆինանսավորում, որովհետև բացի մեր երկրից, ևս շուրջ մեկ տասնյակ երկրներ կան, որոնք դիմել են Հազարամյակի մարտահրավերներին, և կախված շատ ու շատ հարցերից՝ այդ հարցը կարող է և դրանական լուծվել, և բացասական լուծվել»,- ասել է նա: Միաժամանակ Դավիթ Սարգսյանը նշել է, որ կոռուպցիայի գծով բարելավումն ամենագոհացնողը չէ, և կառավարությունը չի կարող համարել, որ հասել է իր ուզած ցուցանիշին: Նոր հայտով Հայաստանի կառավարությունը դարձյալ ֆինանսավորում կխնդրի ենթակառուցվածքների արդիականացման համար: Հիշեցնենք, որ նախկին ֆինանսավորումը, որ Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիան դադարեցրել էր, ուղղված էր ճանապարհաշինությանը:

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here