տուն Քաղաքական Հայաստանը պետք է ձգտի դառնալ Եվրամիության լիիրավ անդամ. «Ժառանգություն»

Հայաստանը պետք է ձգտի դառնալ Եվրամիության լիիրավ անդամ. «Ժառանգություն»

227
0

Օրերս «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կուսակցության երիտասարդների և համակիրների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են կուսակցության դիրքորոշումը վերջին ամիսների Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:

Հ. Խուրշուդյանի խոսքով՝ կանխատեսելի էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվելու է ԵՄ հետ Ասոցացման ամբողջական (ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին) համաձայնագրի ստորագրումից, քանի որ համաձայնագիրն ունենալու էր իրավաբանական ուժ և նպաստելու էր մենաշնորհների վերացմանը, կոռուպցիայի նվազեցմանը, պետական մարմինների աշխատանքի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, դժվարացնելու էր ընտրությունների կեղծման գործընթացը և այլն: Այն, որ իշխանությունները ի վերջո հրաժարվելու են Ասոցացման համաձայնագրից, կուսակցության ներկայացուցիչները բարձրաձայնել են ամիսներ առաջ:

Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, ըստ Հ. Խուրշուդյանի, իշխանությունները սկսել էին 2008թ. ընտրություններից հետո՝ առաջիկա, 2012-2013թթ կեղծվելիք ընտրությունների վերաբերյալ Արևմուտքից հնարավորինս մեղմ դիրքորոշում ստանալու համար, ուստի ակնհայտ էր, որ այդ ընտրություններից հետո ազատ էին լինելու վերադառնալ ի շջանս յուր:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ իշխանությունների որոշումն իրականում Հայաստանն առավել ավտորիտար դարձնելու և սեփական իշխանությունը առավել հեշտ վերատադրելու նպատակ է հետապնդում և որևէ կապ չունի անվտանգության խնդիրների հետ: Ավելին, այժմ, երբ Հայաստանը զոհաբերել է իր անվտանգության ապահովման արևմտյան ուղղությունը, այսինքն խախտել է դիվերսիֆիկացումը, մենք ավելի վտանգված ենք, քան երբևե եղել ենք: Մանավանդ, որ մենք տեսել ենք, որ Ռուսաստանը, սկսած 90-ականներից, բազմիցս զոհաբերել է իր դաշնակիցներին` սեփական պահեկան շահերի համար:

Բանախոսները նաև նշել են, որ Ադրբեջանը գերազանցապես կախված է Արևմուտքից: Երբ 2011թ.-ին իրակա վտանգ էր առաջացել Ադրբեջանի կողմից շփման գծում մեծածավալ սադրանքի իրականացման` նավթային «Բրիթիշ փեթրոլիոմ» ընկերությունը, կրճատելով նավթի արդյունահանումը, հասկացրեց Ալիևին, որ իրենք թուլ չեն տա տարածաշրջանի ապակայունացում և իրենց ներդրումների վտանգում: Միաժամանակ՝ արևմտյան ԶԼՄ-ները հրապարակեցին Ալիևի ընտանիքի հարստության ու բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության արտաքին քաղաքական ուղենիշներին բանախոսները նշեցին, որ կուսակցության ծրագրում հստակ նշված է, որ ըստ իրենց Հայաստանը պետք է ձգտի դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Դա չի խանգարի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, եթե դրանք լինեն իրավահավասար և փոխադարձ շահերի հանդեպ հարգալից վերաբերմունքի վրա: Մինչդեռ Հայաստանի մուտքը Մաքսային միություն կուսակցությունը դիտում է որպես ինքնիշխանության անընդունելի և անհամարժեք զիջում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here