Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին ԵՄ ասոցացման համաձայնագիրը։
Ինչքան հասկանում եմ, սա այս երկու երկրներին՝ սովետառուսաստանյան լծից ու դժվար ժառանգությունից ազատվելու նոր փուլ է բերում, զարգացում մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների ավելի բարձր մակարդակի ապահովման հարցում, տնտեսության զարգացման գործերում։ Հայաստանը շարունակում է կորցնել այդ ճակատներում, գումարած ինքնիշխանության կորստի խորացումը, ուծացումը ռուսաստանյան ավտորիտար ռեժիմին։ Հայաստանը նվաստացվեց հերթական անգամ։
Այս մասին գրել է Լևոն Բարեղյանն իր ֆեյսբուքյան էջում