Հայաստանը մտադիր է մինչև այս տարվա ապրիլ ամսվա վերջը ավարտել Մաքսային միություն մտնելու նախապատրաստական աշխատանքները, որպեսզի արդեն մայիս ամսին այդ կազմակերպությանը միանալու փաստաթղթերը ստորագրի: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նխարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
«Նախատեսում ենք ապրիլին ավարտել Մաքսային միությանը միանալու նախապատրաստական աշխատանքները: Հույս ունենք, որ արդեն մայիսին կարող ենք ստորագրել Մաքսային միությանը և Տնտեսական միասնական տարածքին միանալու փաստաթղթերը»,- ասել է նա: