Ավարտվեց մանկական «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթը, որն անցկացվում էր Կիեւում՝ ի պատիվ նախորդ տարվա հաղթողի։ Այն թվով 11-րդն էր։
Այս տարվա հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչը՝ 130 միավոր, 2-րդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան՝ 121 միավոր, 3-րդը՝ Ռուսաստանը՝ 106 միավոր։ Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը՝ իր «Choco Fabric» երգով, վաստակելով 69 միավոր, զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։