2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք ու սպառազինություն և կշարունակի ձեռք բերել՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու նպատակով:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամամակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա բնորոշմամբ, պաշտպանության ոլորտի հատկացումները շեշտակի աճել են:
«2018 թվականից ի վեր, ներառյալ 2020 թվականի բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն: Դա մոտավորապես 28 տոկոս է»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը: