Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասետ Մագաուովը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի կառավարության հետ ունեցած պայմանավորվածությունների մասին՝ բենզինի արտահանման հարցով:
Ինչպես հաղորդում է «Ռուսարմինֆո»-ն, պաշտոնյան նշել է, որ Հայաստանը համաձայնություն է տվել ղազախստանյան կողմի բոլոր առաջարկություններին, և այժմ համաձայնագիրն ուղարկվել է կառավարության հաստատմանը: Միաժամանակ, Ասետ Մագաուովն ասել է, որ կան որոշակի անհամաձայնություններ Ղազախստանի ֆինանսների և առևտրի ու ինտեգրացիայի նախարարությունների միջև:
«Հուսով ենք, որ գալիք շաբաթ կանցկացնենք առանձին խորհրդակցություն, և ամեն ինչ կկարգավորվի»,- փոխնախարարի խոսքերը մեջբերում է «Sputniknews.kz»-ն:
Ղազախստանի էներգետիկայի նախարարի տեղակալը նշել է նաև, որ որոշակի ընթացակարգերից հետո Հայաստանը ներկայացնելու է ապրանքի ծավալների հայտը: Նրա խոսքով, հայկական կողմը պատրաստ է ցանկացած չափաքանակի բենզին ներմուծել, թեպետ տրանսպորտային միջանցքի բարդությանը:
Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանը գործարքի արդյունքում ակնկալում է բենզինի ներքին շուկայում մրցակություն ստեղծել և գների նվազում արձանագրել, այնպես, ինչպես եղել է Տաջիկստանում և Աֆղանստանում, երբ այդ երկրներն անցյալ տարի ներկրեցին Ղազախստանի բենզինը: