տուն Լուրեր «Հայաստանը կորցնում է անկախության ատրիբուտները»

«Հայաստանը կորցնում է անկախության ատրիբուտները»

302
0

ենիգոմեշյանԱյսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմեշյանը անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը նախ և առաջ նշեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի անկախության տոնն ավելի շատ տխուր միջոցառում էր հիշեցնում.«Մեկ շաբաթ առաջ նշվեց Հայաստանի անկախության հանրաքվեի 22-ամյակը և ավելի քան անցած տարիներին  այս տարի ավելի տխուր արարողություն է դա, որովհետև անկախությունը, այն ինչ որ ներկայացվում է և որին մենք ականատես ենք, մեր երկրի նման երկրի անվանել անկախ մեղմ ասած չափազանցություն է: Անկախությունը  ի վերջո բացարձակ նպատակ չէ, բացարձակ նպատակը տվյալ ժողովրդի, քաղաքացիների , մեր դեպքում հայ մարդու ազատ գործնեություն վարելու հնարավորությունն է, անկախությունը այն իստիտուտն է, որն ապահովում է քաղաքացուն այդ կարգավիճակը, բայց մենք բոլորս գիտենք որ տարեց տարի մենք կորցնում ենք անկախության ատրիբուտները, որի վերջին դրսևորումը սեպտեմբերի երեքին Մոսկվայում արված հայտարարությունն է Մաքսային Միությանը միանալու կապակցությամբ»,- Նշեց Ենիգոմեշյանը: Բանախոսը շեշտեց սակայն , որ իրենք հակառուսական դիրքորոշում չունեն, այլ ջատագովն են և կողմնակիցը , որպեսզի առավել զարգանա հայ-ռուսական իրական բարեկամությունն ու համագործակցությունը` այլ սկզբունքների վրա, որպեսզի Հայաստանը չկորցնի իր պետական գերիշխանությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here