ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր հանդիպել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին: Այս մասին araratnews.am-ին փոխանցեցին նախարարության մամլո ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող ծրագրերի առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերի իրականացմանը:
Էդուարդ Բիրյուկովը շնորհակալություն է հայտնել Գագիկ Բեգլարյանին՝ Դուշանբեում կայացած «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի տրանսպորտի նախարարների հանդիպման ընթացքում կայացած ընտրություններում իր թեկնածությանն աջակցելու համար:
Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի կողմից իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում: