Վարչապետն այսօր «Ֆեյսբուքի» եթերում ասաց, որ Հայաստանը կհաղթահարի այս իրավիճակը նաև տնտեսական առումով: «Այս իրավիճակից մենք ուժեղացած դուրս կգանք, քանի որ շատ ծանր դեպքեր չունենք»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նա հավաստիացրեց, որ ջերմություն ունենալը դեռ չի նշանակում վարակված լինել կորոնավիրուսով: «ԱԱԾ-ը հարցում է արել՝ եթե մի ամիս ՀՀ-ում ոչ մի սնունդ չներկրվի, ոչ մի խնդիր չի լինի»,- վստահեցրեց գործադիր մարմնի ղեկավարը: