Այսօր հրապարակվել են Եվրո 2016 թվականի զամբյուղներում տեղ գտած թիմերի ցուցակները:
Հայաստանի հավաքականը, չնայած վերջին խաղերում ունեցած զգալի հաջողություններին, չի կարողացել բարձրանալ 3-րդ զամբյուղ, ինչը թույլ կտար ունենալ ավելի թույլ մրցակիցներ: Հիշեցնենք, որ Եվրո 2016-ը տեղի կունենա Ֆրանսիայում, իսկ վիճակահանությունը` 2015 թվականի փետրվարին:
Վիճակահանության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.
Առաջին զամբյուղ` Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Հունաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Բոսնիա
Երկրորդ զամբյուղ` Շվեդիա, Ուկրաինա, Խորվաթիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա
Երրորդ զամբյուղ` Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Ռումինիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ավստրիա, Մոնտենեգրո
Չորրորդ զամբյուղ` Հայաստան, Լեհաստան, Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լատվիա, Ուելս, Բուլղարիա, Էստոնիա, Իսլանդիա
Հինգերորդ զամբյուղ` Բելառուս, Հյուսիսային Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս
Վեցերորդ զամբյուղ` Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտենշտեյն, Մալթա, Անդորա, Սան Մարինո, Ջիբրալթար, Ֆարերյան կղզիներ