տուն Լուրեր Պայմանավորվեցի՞նք, Սերժ Ազատիչ (տեսանյութ)

Պայմանավորվեցի՞նք, Սերժ Ազատիչ (տեսանյութ)

102
0


«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե, իհարկե, համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանին: Իսկ պայմանը հետևյալն է՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Ղազախստանի նախագահը այդ մասին հայտարարեց այսօր Աստանայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

Ընդ որում, Նազարբաևն ասաց նաև, որ իրենք՝ հիմնադիր երկրների նախագահները, չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը:

Ադրբեջանը, ի դեպ, որևէ կապ չունի Եվրասիական միության հետ և երբեք չի ակնարկել, որ կուզենար անդամակցել այս միությանը:

Հետաքրքիր է, որ Նազարբաևը փաստարկ ներկայացրեց Հայաստանի նախագահին՝ «դուք նման ձևով միացել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»:

Բացի այդ, նա հավելեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստացել են Ադրբեջանի նախագահի նամակը, որտեղ շեշտված է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանը անդամակցել է պայմանով, որ պայմանագրի դրույթները գործելու են միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում:

«Սա մենք դեռ քննարկելու ենք», — ասաց Նազարբաևը:

Հայկական կողմը որևէ ձևով չառարկեց և որևէ մեկնաբանություն չարեց:

Ճիշտ է, Ղազախստանի նախագահը նաև հավելեց, որ այսօր տվյալ հարցի շուրջ որոշում չեն կայացնում, պայմանավորվում են, որ սա քննարկելու են հունիսին:

Այսօրվա նիստին Եվրասիական միության հիմնադիր երկրների ղեկավարները և Հայաստանի նախագահը պայմանավորվեցին, որ առաջիկա ամսին կհամաձայնեցնեն, ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է ասել՝ մնացած երկու-երեք հարցերը, և Հայաստանը կարող է մինչև հուլիսի 1-ը ստորագրել Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը:

Տեսանյութը՝ azatutyun.am-ի: