տուն Լուրեր Հայաստանը կարող է ամենամոտ ապագայում դառնալ Եվրասիական միության լիիրավ անդամ. Պուտին

Հայաստանը կարող է ամենամոտ ապագայում դառնալ Եվրասիական միության լիիրավ անդամ. Պուտին

97
0

pu700

Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի անդամակցության  վերաբերյալ պայմանագիրը անհրաժեշտ է ստորագրել ամենամոտ ժամանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում:

Նրա խոսքերով` նիստի ժամանակ քննարկվել է ԵՏՄ-ի ընդլայնման հարցը, այդ թվում` Հայաստանի անդամակցության հնարավորությունը: «Այդ փաստաթուղթն անհրաժեշտ է հաստատել և ստորագրել մոտ ժամանակներում: Հայկական կողմը ցանկանում է դա անել հունիսին, ընդհանուր առմամբ, մենք համաձայնել ենք: Ակնկալում ենք, որ Հայաստանը միության մեկնարկից կարճ ժամանակ անց կդառնա դրա լիիրավ անդամ», — ասել է Պուտինը: