տուն Լուրեր Հայաստանը կամուրջ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Հայաստանը կամուրջ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև

189
0

8NjLl0GIDj1HW0Ipld0boaNT9w

ՆԱՏՕ-Հայաստան կոնֆերասի շրջանակներում ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց կոնֆերանսի կազմակերպիչներին ապա նշեց. «ՆԱՏՕ խորհրդարանական վերհաժողովը հանդիպում է տարին երկու անգամ և քննարկում ոլորտների լայն շրջանակ ընդգրկող հարցեր: Այս տարի առաջին անգամ հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է երեք թեմաներ, և մեծ հավանականություն կա , որ այդ թեմաները արժանի քննարկման կարժանանան  վեհաժողովում»: Թևան Պողոսյանը շեշտեց, որ տարածաշրջանային պետություններից Ադրբեջանը հաճախ է օգտագործել ՆԱՏՕ վեհաժողովը՝ Հայաստանի հասցեին վատ բան ասելու համար, սակայն վերջերս այլևս այդ ֆորմատն ընդունելի չէ վեհաժողովում,  ինչը ողջունելի է: ԱԺ պատգամավորը նշեց նաև, որ ցավոք սրտի, կախված Հայաստանի բնակչության քանակից Հայաստանը ունի ընդամենը երեք պատգամավորական մանդատ, ինչը երբեմն թույլ չի տալիս առավել խորը համագործակցային գործընթաց: «Հայաստանը սկսել է ակտիվ համագործակցություն խաղաղապահ գործընթացներին մասնակցելու ուղղությամբ, ինչը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ հնարավորություն էր ստեղծվում ձեռք բերել փորձը, ապա և կիրառել այն»,- շեշտեց Թևան Պողոսյանը: Բանախոսը կարևորեց նաև զինված ուժերի համար անհրաժեշտ գիտական ուղղությունների զարգացումը, ինչպես նաև ժողովրդավարական այն ձեւաչափերը, որոնք առկա են ՆԱՏՕ-ի շրջանակներում:  Թևան Պողոսյանը նշեց, որ  Հայաստանի պատվիրակությունը կարողանում է ինչ-որ չափով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության լավագույն փորձը տեղափոխել նաև ՀԱՊԿ շրջանակ:

Լուսանկարը՝ www.media-center.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here