տուն Լուրեր Հայաստանը ծանր համաճարակի մեջ է

Հայաստանը ծանր համաճարակի մեջ է

168
0

arm138985555879

lragir.am Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը երեկոյան ցուցադրել է ռեպորտաժ Գյումրիից, որտեղ հանրակացարաններից մեկում վարակ է բռնկվել, առայժմ ըստ ռեպորտաժի` անհասկանալի վարակ, որը վերաբերում է մի 23-ամյա կնոջ՝ վարակի աղբյուրը, եւ 11 երեխաների: Վարակը տարածվում է արդեն մի քանի օր, իսկ ընտանիքը հանրակացարանում է: Ավելորդ է ասել, թե ինչպիսին են պայմանները Հայաստանի հանրակացարաններում:

 

Գյումրիում կան առողջապահական ծառայություններ: Գյումրին Հայաստանի հանրապետության երկրորդ քաղաքն է, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը: Թե ինչ մշակույթ է տիրում Գյումրիի առողջապահական ծառայությունններում, դժվար է ասել, բայց որ այդ ծառայություններում եւս համաճարակ է՝ ոչ պրոֆեսիոնալիզմի, մեղմ ասած բարձիթողի կառավարման, մասնագիտական ոչ կոմպետենտության, անտարբերության եւ պարզապես մարդասիրության դեֆիցիտի, ակնհայտ է դառնում Երկիր Մեդիայի ռեպորտաժից:

 

Այլապես, վարակակիրները վաղուց պետք է տեղափոխված լինեին այնպիսի հաստատություն, որտեղ նախ մեկուսացված կլինեին այլոց հետ շփումներից, եւ հետո նաեւ կլինեին վարակի ուսումնասիրման, ախտորոշման եւ բուժման բավարար պայմաններ:

 

Նախօրեին տեղեկություն տարածվեց նաեւ, որ բանակի զորամասերից մեկում հիվանդության պատճառով զինվոր է մահացել: Ըստ մամուլում եղած տեղեկատվության, զինվորը մահացել է մինինգիտից: Սա առաջին դեպքը չէ հայկական բանակում, երբ զինվորը զորամասում մահանում է, կամ արդեն մահամերձ տեղափոխվում է հոսպիտալ եւ այնտեղ է մահանում այն պատճառով, որ զորամասերում չկա տարրական բժշկական ծառայություն:

 

Այսինքն, միայն Գյումրին կամ զորամասերը չեն, ամբողջ Հայաստանն է, բացառությամբ միգուցե այն հատվածների, որտեղ էլիտար բուժում են առաջարկում: Ամբողջ Հայաստանն է, որ այսօր գտնվում է առողջապահական համաճարակի մեջ, եւ դա այն դեպքում, երբ իշխանության օղակներից հնչում են Հայաստանն առողջապահության տարածաշրջանային կենտրոնի վերածելու հավակնոտ հայտարարություններ:

 

Հասարակությանը ծաղրելու փոխարեն, ավելի լավ է զբաղվեք առողջապահական համակարգի կառավարման տարրական խնդիրներով, լինի դա քաղաքացիական կյանքում, թե բանակում:

 

Երկրում, որտեղ նախագահի պաշտոնը զբազեցնող անձը հրապարակային պետական խորհրդակցության ընթացքում առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձին կարող է դիմել Դերո-ով (նախարարի Դերենիկ անվան կրճատ ձեւը), առողջապահության ոլորտի, ընդհանրապես կառավարման ոլորտի մակարդակն ավելին լինել չի կարող:

 

Հայաստանում կառավարման ճգնաժամը վաղուց արդեն վերածվել է անկառավարելիության համաճարակի: Կառավարումից դուրս է գալիս օղակը օղակի հետեւից: Եվ այդ իրավիճակը Հայաստանում առկա կառավարման համակարգի բնույթից բխող անխուսափելի հետեւանքն է:

 

Այդ համակարգի հակասահմանադրական բնույթը ստեղծել էր երկու զուգահեռ իրականություն՝ կառավարման այսպես ասած սահմանադրական մեխանիզմ, որը չի գործում, եւ կառավարման հակասահմանադրական, քրեական-օլիգարխիկ մեխանիզմ, որը երկար ժամանակ փորձ էր արվում տեղավորել «սահմանադրական» մաշկի մեջ: Մաշկը վաղուց պատռվել է, հետեւաբար համակարգը կարիք չունի այլեւս ինքզինքը սահմանադրական մաշկի մեջ տեղավորելու նեղությունը քաշել: Այդպիսով, աստիճանաբար տարանջատվում են «սահմանադրական» ֆորմալ համակարգը եւ հակասահմանադրական իրական կառավարումը: Այսինքն, իրական կառավարման համակարգն այլեւս այլ տեղում է, այլ կառուցվածքով եւ կազմով, քան դե յուրե կառավարման համակարգը:

Մանրամասները`  lragir.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here