Little Miss United World-2019 միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 2-8-ը հեռավոր Կանարյան կղզիներում: Մրցույթի ժյուրին ևս միջազգային էր, որի կազմում շուրջ երեսուն երկրներից հրավիրված ազգային տնօրեններ, նորաձևության, շոու բիզնեսի, Fashion ինդուստրիայի ներկայացուցիչներ էին:
LITTLE MISS UNITED WORLD ապրանքային նշանի բացառիկ օգտագործողն ու ազգային տնօրենը Հայաստանում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է: Վերջինս էլ քասթինգի արդյունքում ընտրել էր Հայաստանը ներկայացնող մասնակիցներին: Հատկանշական է, որ մրցույթին պատկանող ապրանքանիշը գրանցված է մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ապրանքային նշանների բազայում /www.wipo. int/:
«Little Miss United World 2019» միջազգային մրցույթն այս տարի անցկացվեց 19-րդ անգամ. Իսկ ներկայացրեցին մեր երկիրը ութամյա Ինեսա Պալոյանը և տասնմեկամյա Լյուսյա Ջանվելյանը: Հայաստանը լավագույնս ներկայացավ մրցույթում նվաճելով բոլոր հնարավոր մրցանակները: Մեր երկիրը ներկայացնող Ինեսա Պալոյանի տեսահոլովակը շուրջ 50 մասնակիցների տեսահոլովակների մեջ առցանց քվեարկության արդյունքում հայտնվեց լավագույն Top 5 ում, և արժանացավ հատուկ մրցանակի: Ինեսան արժանացավ նաև MINI MISS UNITED WORLD 2019 SILVER մրցանակի: Մեր մյուս մասնակիցը՝ Լյուսի Ջանվելյանն արժանացավ LITTLE MISS UNITED WORLD 2019 GOLD մրցանակին, իսկ տաղանդի փուլում իր վիրտուոզ պարով ցնցեց ներկաներին, միջազգային ժյուրիի անդամներին և միաձայն արժանացավ GRAND PRIX մրցանակի:
Մեզ հետ զրույցում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը տեղեկացրեց, որ երկու օրից «Little Miss United World 2019» միջազգային մրցույթում Հայաստանը փայլուն ներկայացրած մասնակիցները հանդես կգան բոլորովին նոր փորմատում: Բանն այն է, որ Մոսկվայում մեկնարկում է բացառիկ իրադարձություն՝ Մոսկվայի նորաձևության շաբաթը, որի շրջանակներում մանկական երկու հայտնի ապրանքանիշերը կներկայացնեն մեր երեխաները:
«Մենք բացառիկ պայմանագիր ենք կնքել Մոսկվայի նորաձևության շաբաթի կազմակերպիչների հետ, և այսուհետ հետևողական կերպով կներկայանաք այդ ցուցադրություններին: Բանակցություններ ենք վարում և կարծում եմ շատ շուտով կստորագրենք եվրոպական հայտնի ապրանքանիշերի և նորաձևության տների հետ բացառիկ պայմանագրեր, որը հնարավորություն կտա կանոնավոր ներկայանալ այդ ստուգատեսներում», զրույցի վերջում հավելեց Լուսինե Բաղդասարյանը:
Լուսանկարները՝ Photo Atelier Marashlyan-ի և «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի