տուն Քաղաքական Միջազգային Հայաստանը ընկրկեց Ռուսաստանի ճնշման արդյունքում, Ուկրաինան` մտածում է. Լեհաստանի արտգործնախարար

Հայաստանը ընկրկեց Ռուսաստանի ճնշման արդյունքում, Ուկրաինան` մտածում է. Լեհաստանի արտգործնախարար

144
0

url

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ նվազում են Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման հնարավորությունները: Այս մասին հաղորդում է Լեհական ռադիոն: Նա ստորգրման հնարավորությունը գնահատել է 50 տոկոսից ցածր:

Նախարարը շեշտել է, որ Ուկրաինայի իշխանությունների մեղավորությունը կայանում է նրանում, որ նրանք ամեն ինչ թողել են վերջին վայրկյանին, այդ պատճառով «Կիևը դժվար է դիմադրում Ռուսաստանին»:

«Հայաստանն արդեն ընկրկել է այդ ճնշման տակ, Ուկրաինան երերում է: Սակայն Ուկրաինան լուրջ սխալներ է թույլ տվել այս գործընթացում: Հետևաբար, եթե կանխագուշակենք` կստորագրե՞նք պայմանագիր Վիլնյուսում, ապա կարծում եմ, որ հնարավորությունները 50 տոկոսից ցածր են», — ասել է նախարարը:

Միաժամանակ նա ասել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովը չի հետաձգվի, քանի որ Վրաստանն ու Մոլդովան չեն արձագանքել Ռուսաստանին և կստորագրեն Ասոցացման պայմանագիրը: «Կիևը շատ լուրջ քայլերի է դիմել` Եվրամիությանը մոտենալու համար, մասնավորապես` բանտերից ազատվել են որոշ քաղաքական գործիչներ: Սակայն ԵՄ ղեկավարությունը կարծում է, որ Ասոցացման համաձայնագիրը չի կարող ստորագրվել», — ասել է նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here