տուն Լուրեր Հայաստանը զոհ է գնում Պուտինի խարդավանքին

Հայաստանը զոհ է գնում Պուտինի խարդավանքին

75
0

Serzh_Putin-21

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանին դիտմամբ է ներքաշել Ղրիմի կոնֆլիկտի մեջ, որպեսզի որևէ կերպ մեղմացնի իր մեկուսացումը.«Այն ինչ կատարվեց Ղրիմում դա ոչ մի կապ չունի ինքնորոշման սկզբունքի հետ: Ղրիմում դասական անեկսիա է կատարվել: Հայաստանի դիրքորոշումը պետք է լիներ սկզբունքային և չպետք է ներքաշվեր: Վլադիմիր Պուտինը շատ խելոք քայլ իրականացրեց: Նա այս կերպ փորձում է ցույց տալ, որ աշխարհում միայնակ չէ: Նախագահների վերջին խոսակցության արդյունքում Հայաստանը ներքաշվեց Ղրիմի կոնֆլիկտի մեջ, որը Պուտինի նպատակն էր»,- ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրւջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Ես միշտ ասել եմ, որ պետք չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, քանի որ այդպիսով մենք դեմ կգնանք աշխարհին: Կան հաստատված խաղի կանոններ և կա խնդրի լուծման ձևաչափ և մենք չպետք է դուրս գանք այդ ձևաչափի տրամաբանությունից: Հիմա ինչ է ստացվում` մենք ճանաչեցինք Ղրիմը, չճանաչելով Ղարաբաղը: Եթե Ռուսաստանը աջակցություն է ուզում, ապա մենք էլ պետք է հիշեցնենք, որ Ղարաբաղի խնդիր ունենք»,- ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ այս պրոցեսը միանշանակ Հայաստանի պետական շահերին դեմ գործընթաց է: