Հայաստանի տղամարդկանց հավաքականը Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում 3-րդ տուրից հետո զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ միայն մեկ միավորով զիջելով Ուկրաինայի հավաքականին։ Այս արդյունքը մեր շախմատիստները ձեռք են բերել նախօրեին՝ գեղեցիկ ոճով առավելության հասնելով ամերիկացիների նկատմամբ։ Ուկրաինան, իր հերթին, հաղթել էր առաջատարներից մեկին՝ Ադրբեջանի հավաքականին, որն օրեր առաջ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն։
Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի չինացիների հետ, ովքեր մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 7-րդ տեղը։ Մյուս զույգերում կմրցեն Եգիպտոսն ու ԱՄՆ-ն, Ադրբեջանն ու Ռուսաստանը, Գերմանիան և Ուկրաինան, Թուրքիան և Նիդերլանդները։