Բոննի միջազգային փոխակերպման ինստիտուտը (BICC) հրապարակել է աշխարհի երկրների գլոբալ վարկանիշային աղյուսակն ըստ ռազմականացման մակարդակի, 2019 թվականի դրությամբ:
Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղն աշխարհի բոլոր երկրների շարքում: Հայաստանը զիջում է Իսրայելին (1-ին տեղ) և Սինգապուրին (2-րդ տեղ):
Եվրոպական երկրների շարքում Հայաստանը ռազմականացվածության առումով զբաղեցնում է առաջին տեղը: Ինստիտուտի փորձագետները նշում են, որ Լեռնային Ղարաբաղում չկարգավորված հակամարտությունը մեծացնում է ռազմականացումը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Ըստ նրանց՝ Հայաստանը և Ադրբեջանը, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը, անցած տարի ավելի շատ միջոցներ են հատկացրել ռազմական ծախսերին, քան մյուս ոլորտների համար:
Աշխարհի տասը ռազմականացված երկրների շարքում ներառված են նաև Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը և Բելառուսը: