տուն Աշխարհ Հայաստանը դեռ չի փորձում անդամակցել ՆԱՏՕ-ին. Ժիրինովսկի

Հայաստանը դեռ չի փորձում անդամակցել ՆԱՏՕ-ին. Ժիրինովսկի

312
0

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության  ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից օտարերկրյա պետություններին պարտքերի ներումը, ասել է, որ նման միջոցն անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «չգնան» դեպի այլ գերտերություններ: Այս մասին գրում է РУСАРМИНФО-ն:

Комсомольская Правда ռադիոկայանի ուղիղ եթերում Ժիրինովսկին ընդգծել է, որ եթե Ռուսաստանը, ասենք, Ղրղզստանի ու Տաջիկստանի պարտքերը չների, ապա Չինաստանն ու Աֆղանստանը նրանց «կծալեն»:

«Այսպես, մենք նրանց պահում ենք այնպես, ինչպես Հայաստանին ու Ադրբեջանին: Այնտեղ կան նաև չլուծված խնդիրներ, բայց մինչ այժմ Հայաստանը չի փորձում անդամակցել ՆԱՏՕ-ին, և Ադրբեջանը բարեկամ է Թուրքիայի հետ, բայց դեռևս նորմալ հարաբերություններ ունի մեզ հետ»,- ասել է Վլադիմիր Ժիրինովսկին:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը հավելեց, որ Ռուսաստանը պետք է ընտրի չարյաց փոքրագույնը ու ներելով պարտքերը՝ պարտապաններին հետ պահի աշխարհաքաղաքական հակադարձումից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here