ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հայտը շատ արագ է առաջ գնում: Նա նշել է, որ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» կարող է ընդունվել արդեն դեկտեմբերի 24-ին: Երեքշաբթի օրը Մոսկվայում կկայանա Եվրասիական տնտեսական տարածքի խորհրդի նիստը նախագահների մակարդակով:
«Այն կքննարկվի և չգիտեմ, արդյոք այն կստորագրվի, թե ոչ, սակայն պետք է նշեմ, որ հայկական հայտի քննարկումը փորձագետների կողմից շատ արագ է ընթանում, շատ արագ տեմպով, նույնիսկ որոշ տեղերում առաջ է անցել Ղրղզստանի հետ տարվող աշխատանքը», — ասել է Ուշակովը` նշելով, որ Ղրղրզստանի հետ կապված կան հարցեր: