տուն Քաղաքական Հայաստանը բարելավել է հարաբերությունները ՌԴ-ի և Վրաստանի հետ. Փաշինյան

Հայաստանը բարելավել է հարաբերությունները ՌԴ-ի և Վրաստանի հետ. Փաշինյան

146
0

Արդեն տեղեկացրել ենք, որ նախօրեին՝ նոյեմբերի 12-ին, ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները:

ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է տարաբնույթ հարցերի, ներկայացրել նոր իշխանությունների ձեռքբերումներն ու մարտահրավերները՝ ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական համատեքստում:

«Այսօր Հայաստանի և ՌԴ-ի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում մեր հարաբերությունների, բովանդակության, ռազմավարության ներկայի և ապագայի վերաբերյալ: Եվ հույս ունեմ որ ՌԴ ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները հիմա արդեն ակնհայտ են դարձնում այդ իրողությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Եվրոպական միության հետ հարաբերություններում Հայաստանը մեծ խնդիրներ չի ունեցել և այժմ էլ չունի: Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, Հայաստանի վարչապետն ասել է հետևյալը:

«Թույլ տվեք պնդել, հայ-վրացական հարաբերությունները երբեք ավելի բարձր մակարդակի չեն եղել: Իրանի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, ԱՄՆ-ի հետ մենք մեկնարկել ենք ռազմավարական երկխոսություն, և կան բոլոր նշաններն արձանագրելու, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման»: