Ինչպես գիտենք, սույն թվականի դեկտեմբերի 2-ին, դեռևս ոչ պաշտոնապես, սակայն նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հիշյալ այցը միտված է Հայաստանի ՄՄ անդամակցելու գործընթացի արագացմանը, բայց ոչ միայն.«Ոչ այնքան ՄՄ անդամակցության արագացմանը, որքան Ռուսաստանի «նվաճումները» հնարավորինս արագ փաստաթղթավորելուն է միտված Պուտինի այցը, որովհետև բոլորս հասկանում ենք, որ սա դեմ է Հայաստանի շահերին։ Եվ քանի հասարակության մեջ առանձնապես մեծ ակտիվություն չկա, նրանք փորձում են դա անել առավելագույնս արագ, որովհետև անխուսափելի է, որ Հայաստանը պետք է հրաժարվի այս ամենից, որովհետև ՄՄ-ն ոչ միայն ապագա, այլ նաև ներկա չունի, ուղղակի Հայաստանը չի կարող իր պետական շահերը դնել մի կողմ և բավարարել Պուտինի անձնական ամբիցիաները»,-եզրափակել է փորձագետը:
Էմմա Պալյան