ՌԴ Տյումեն քաղաքում ավարտվել է Ռուսաստանի ձյուդոյի առաջնությունը մինչև 23 տարեկանների շրջանում, որի ժամանակ հաջող ելույթներ է ունեցել հայազգի մարզիկ Լև Սարգսյանը Վոլգոգրադի մարզից:
100 կգ քաշային կարգի վճռորոշ մենամարտում Սարգսյանը մրցել է տյումենցի ձյուդոիստ Ազամատ Պլիևի հետ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է հայտնում է Ռուսաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, ըստ որի եզրափակիչ մենամարտն ամենադիտարժանն է եղել, որի արդյունքում մաքուր հաղթանակ է տարել Սարգսյանը:«Ինձ օգնեց հաղթելու մեծ ցանկությունը: Ես հավատում էի դրան, երկար պատրաստվում էի մրցաշարին: Ցանկանում էի հաջողությունս նվիրել տատիկիս ու պապիկիս: Նրանք կյանքից հեռացել են մեկ ամիս առաջ»,- ասել է Լև Սարգսյանը: