տուն Հասարակություն Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի.(լուսանկար)

Հայազգի կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի.(լուսանկար)

274
0

Ամերիկաբնակ կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի «U.S. Presidential Scholars» արվեստի բնագավառում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «U.S. Presidential Scholars in the Arts» կրթաթոշակը 17-ամյա Անուշին տրվել է՝ հաշվի առնելով նրա ակադեմիական գիտելիքները, առաջադիմությոնը, արտիստիզմը, նվագելու հմտությունները և բազմաթիվ այլ որակներ:

«U.S. Presidential Scholars»ը  շնորհվում է ավագ դպրոցի այն աշակերտներինորոնք գերազանց առաջադիմություն ունեն:

1964 թվականից սկսած կրթաթոշակին արժանանում են  տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդներին: Սկզբում այն տրվել է միայն գիտական բնագավառի ներկայացուցիչներին, իսկ 1979 թվականից ընդլայնվել է ու հանձվում է արվեստի ոլորտում ձեռքբերումներ ունեցած շնորհալի երիտասադներին:

Պատահական չէ, որ Անուշ Պողոսյանը տաղանդավոր երաժիշտ է: Նրա ծնողները, քույրն ու եղբայրը նույնպես երաժիշտներ են: Նրանց հետ Անուշը հանդես է եկել տարբեր բեմերում: Անուշը նախ  ջութակ է նվագել, բայց հետո ընտրել է կլարնետը:

Անուշն այն շնորհալի երաժիշտներից էորը հնարավորություն է ունեցել աշխատել հանրահայտ կլարնետահարներ Մայքլ ԶուկովսկուՌիչարդ ՄորալեսիԲորիս Ալախվերդյանի և այլոց հետՀյուրախաղերով հանդես է եկել ինչպես ԱՄՆումայնպես էլ՝ Եվրոպայում: