Լվովում համընդհանուր գործադուլ է. բոլորին կանչում են Եվրամայդան։
Պետհաստատություններն ու ձեռնարկությունները ինքնուրույն պետք է ընտրեն գործադուլի ձեւը։ Մարզում դեկտեմբերի 2-ը հայտարարված է գործադուլի օր։ Այդպիսի որոշում է ընդունվել Կոորդինացիոն խորհրդի շտաբի հերթական նիստի ժամանակ։ Հաղորդում է segodnya.ua-ն։
«Կիեւում ազգային դիմադրության շտաբը, որը ղեկավարում էին 3 ընդդիմադիր ուժերի ղեկավարները, կոչ է արել համապետական գործադուլի»,- հաղորդել է Լվովի մարզային կոմիտեի քարտուղար Պյոտր Կոլոդին։- « Յուրաքանչյուր հիմնարկության, կազմակերպության աշխատակիցները իրենց պետք է ընտրեն գործադուլի ձեւը եւ գան Ազատության պողոտա՝ Եվրամայդան, Շեւչենկոյի հուշարձանի մոտ»,- նշել է Կոլոդին։