Համացանցում հայտնվել է նինձյա-կրիաների մասին պատմող նոր ֆիլմի առաջին թրեյլերը։
Նոր ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվում է մոլորակի ամենաճանաչված ռեժիսորներից մեկը Մայքլ Բեյը («Տրանսֆորմերներ», «Վատ տղաներ», «Արմագեդոն»)։
Ռեժիսորն է Ջոնաթան Լիբեսմանը։ Ֆիլմում գլխավոր դերերից մեկը կատարում է Մեգան Ֆոքսը, ով մարմնավորում է լրագրողուհի եւ կրիաների ընկերուհի Էփրիլ Օ’Նիլին։
«Նինձյա-կրիաները» էկրաններ օբարձրանան 3D ձեւաչափով։