տուն Հասարակություն Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

536
0

Համացանցում է հայտնվել ծանրորդ Մել (Մելինե) Դալուզյանի մասին սկանդալային ֆիլմի թրեյլերը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ֆիլմի պրոդյուսերը հաստատեց, որ պտտվող տեսանյութը վավերագրական ֆիլմից մի հատված է: ֆիլմի մանրամասների մասին չցանկացան խոսել ո՛չ ռեժիսոր Իննա Սահակյանը, ո՛չ էլ պրոդյուսերը:

«Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի համար հատկացրել է անհրաժեշտ գումարի քիչ մասը՝ 20 միլիոն դրամ: Պետության կողմից Ֆիլմի ֆինանսավորման եւ առհասարակ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման լուրը հանրության շրջանում տեւական ժամանակ է բուռն քննարկման թեմա է դարձել: