Forbes ամսագիրը հայտնել է համացանցում «Սպանությունների շուկա» (Assassination Market) կայքի գոյության մասին, որի այցելուները գումար են հավաքում հայտնի քաղաքական գործիչների սպանության համար:
Ամսագրի տեղեկություններով` այստեղ յուրաքանչյուրը կարող է գումար հանգանակել` սպանությունը նախապատրաստելու համար: Սպանության դեպքում, այն մարդը, ով կատարել է այդ սպանությունը, կստանա ամբողջ գումարը: Հանգանակություն կարելի է կատարել նաև բիթքոյններով` էլեկտրոնային անանուն արտարժույթով: Կայքը հասանելի է միայն Tor անանուն ցանցի միջոցով:
Այն գործում է չորս ամիս: Կայքում արդեն տեղադրվել են մի քանի պատվերներ: