տուն Քաղաքական Միջազգային Համացանցը միայնակ ծերերին փրկում է ընկճախտից

Համացանցը միայնակ ծերերին փրկում է ընկճախտից

86
0

elderly-man-at-computer

Համացանցի առկայությունը թույլ է տալիս թոշակառուներին խուսափել ընկճախտից: Այս մասին ասվում է ամերիկացի մի խումբ գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է  The Journals of Gerontology, Series B: Psychological Sciences and Social Science գիտական ամսագրում:

Գիտնականները նման եզրակացության եկել են` իրականացնելով հետազոտություն, որի մասնակից է դարձել 22 հազար թոշակառու: Գիտնականների խոսքերով` նրանք, ովքեր օգտվում են համացանցից, ավելի քիչ են տառապում ընկճախտից: Այդ օրինաչափությունը բնորոշ է միայնակ ծերերին, այլ ոչ թե նրանց, ովքեր ունեն ընտանիքներ կամ ապրում են ծերանոցներում: