տուն Հասարակություն Համատեղ ջանքերի միավորմամբ հաջողված անցում առցանց ուսուցման. Գյումրու թիվ 4...

Համատեղ ջանքերի միավորմամբ հաջողված անցում առցանց ուսուցման. Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան

266
0

ՀՀ-ում մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը ուսուցման անընդհատությունն ապահովումն է առցանց՝օգտվելով համացանցի ընդձեռած հեռավար ուսուցման բոլոր գործիքներից։
Ուսուցումը կազմակերպվում է ամենօրյա համակարգված օնլայն ռեժիմով , ուսումնական գործընթացը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով և դասացուցակներով:
Ուսումնական առցանց պարապմունքներն իրականացվում են համակցելով բազմաբնույթ ժամանակակից ուսումնական մեթոդներ:
Տնօրինությունը նկատի ունենալով , որ ուսանողներից շատերի համար դժվար է, երբեմն էլ անհասանելի է մշտական համացանցային կապ ունենալը, ուսումնասիրել է հարցի համակողմանի լուծման ուղիներն ու մշակել առավել արդյունավետ մեթոդներ:
Համացանցային խմբերում մանկավարժները տեսադասերին զուգահեռ տեղակայում են դասանյութը /տեքստ, տեսահոլովակ, սահիկահանդես, ձայնային ուղերձ և այլն/, հանձնարարում են հստակ սահմանված տնային առաջադրանքներ՝ սահմանլով ներկայացման վերջնաժամկետ:
Ու¬սուց¬ման գոր¬ծըն¬թա¬ցը առ¬ցանց տի¬րույթ տե¬ղա¬փո¬խե¬լու բարդ գործում մանկավարժ-ուսանող համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար մանկավարժներն այս օղակում ներգրավել են նաև ծնողներին՝ ամենօրյա տքնաջան աշխատանքի հաջողության գրավականը համարելով համատեղ ջանքերի միավորումը:
Մինչ կգա այն օրը, երբ կրկին դասերը կանցկացվեն դասարանում և արհեստանոցում, այս ժամանակահատվածը ուսումնարանում կօգտագործեն նորովի, կավելացնեն ժամանակակից մեթոդներով աշխատելու հմտությունները, սակայն նպատակը կմնա նույնը՝ պատրաստել նախնական մասնագիտական(արհեստագործական) որակավորմամբ լավ արհեստավորներ տարբեր ոլորտների համար` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: