տուն Աշխարհ Համավարակի ֆոնին համացանցում աճել է երեխաների սեռական շահագործումը. Եվրոպոլ

Համավարակի ֆոնին համացանցում աճել է երեխաների սեռական շահագործումը. Եվրոպոլ

270
0

Եվրոպական ոստիկանական գործակալությունը հաղորդել է COVID-19-ի համավարակի ֆոնին համացանցում երեխաների սեռական շահագործման զգալի աճի մասին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ վերջին մի քանի ամիսներին գրանցվել է համացանցում համապատասխան նյութերի աճ ամբողջ աշխարհում: Ընդ որում, տվյալ ցուցանիշը նաև մինչև համաճարակն էր բարձր մակարդակի վրա:

Եվրոպայում համարում են, որ համավարակի հետ կապված տնտեսական անկումը կարող է նպաստել նմանատիպ նյութերի ավելացմանը, որոնք արտադրում են սոցիալապես խոցելի խմբերը գումար վաստակելու նպատակով:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: