տուն Քաղաքական Միջազգային ՀԱՄԱՍՆ 8 տարվա կյանք է կանխատեսում Իսրայելին

ՀԱՄԱՍՆ 8 տարվա կյանք է կանխատեսում Իսրայելին

202
0

palestina-i-israel-peregovori-v-usa

ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորման ներքին գործերի նախարար Ֆաթհի Համադն ասել է, որ Իսրայելն ընդամեը 8 տարվա կյանք ունի։ Նրա խոսքերով՝ 2022 թվականին Իսրայել պետության փոխարեն լինելու Խաղեստին պետությունը։

Համադն ասել է, որ Իսրայելը պարտվել է նախորդ բոլոր պատերազմները պաղեստինցիներին, մինչդեռ պաղեստինցիները գնում են դեպի իրենց սրբավայր՝ «Ալ-Ակսայի» մզկիթի ազատագրմանը։ «Մենք կհասնենք մեր նպատակին 8 տարվա ընթացքում։ Պատրաստ ենք ջիհադի և մարտիրոսության։ Մենք կոչնչացնենք մեր թշնամուն», — հայտարարել է նա՝ հավելելով, որ իր խոսքերը ապացուցվում են իսլամական կանխատեսությամբ, որն է՝ «արաբները մուտք են գործելու «Ալ-Ակսայի» մզկիթը հաղթականորեն և ցնծությամբ, ինչպես դա եղել է առաջին անգամ»։

«Դուք, սիոնիստներդ, տեղ չունեք Խաղեստինի հողի վրա․․ մենք քշելու ենք ձեզ մեր հողից, դուք սպանվելու եք, եթե չհնազանդվեք», — սպառնացել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here