Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, որը վերահսկում է Պաղեստինի Գազայի հատվածը և այստեղ ձևավորել է անջատողական կառավարություն, պատմության ընթացքում առաջին անգամ մամուլի քարտուղար է նշանակել կնոջ: Այսուհետ մամուլի և արտաքին աշխարհի հետ շփումների ժամանակ ՀԱՄԱՍ-ը կներկայանա ի դեմ 23-ամյա Իսրա Ալլամադիլի, ով բնակվում է Մեծ Բրիտանիայում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ալլամադիլը համարվում է խմբավորման անդամ: Նա կրում է գլխաշոր, թեթև շպարվում է, լսում է իսլամական երաժշտություն և երբեմն սեղմում է արական սեռի ներկայացուցչների ձեռքը: Իսրայելցի գործընկերներից նա արդեն ներողություն է խնդրել` հայտարարելով, որ որևէ լիազորություն չունի նրանց հետ խոսելու: