տուն Աշխարհ Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է ռեկորդային մակարդակի

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է ռեկորդային մակարդակի

337
0

2019 թվականին Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է ռեկորդային մակարդակի, ինչը վկայում է այն մասին, որ գլոբալ տաքացումն արագանում է։ Ըստ ամերիկացի հետազոտությունների, վերջին 5 տարիները ամենատաքն են եղել Համաշխարհային օվկիանոսի համար։

The Guardian պարբերականի տեղեկությունը փոխանցում է Hraparak.am-ը։

Հաղորդվում է, որ գիտնկանները նկատել են, որ 1987-2019 թթ տաքացումն արագացել է չորս անգամ։ Տաքացած օվկիանոսն առաջանում է բնական աղետներ, խաթարելով ջրի բնական շրջապտույտը։ Բացի այդ, հալչում են սառցադաշտերը եւ բարձրանում է համաշխարհային օվկիանոսի մակարդակը, ինչն իր հետ բերելու է 150 միլիոն մարդկանց տեղափոխում եւ բնակեցում ավելի ապահով վայրերում։