տուն Տնտեսական Համաշխարհային տնտեսության ճիշտ դեղամիջոցը

Համաշխարհային տնտեսության ճիշտ դեղամիջոցը

349
0

Դա արդար պայքար չէ, բայց կռիվ է, որին շատ երկրներ, միևնույն է, բախվելու են: Այս խորագրով է «The Economist»-ը սկսել համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ունեցած ազդեցությունը լուսաբանող հոդվածը: Covid-19 կորոնավիրուսի համաճարակն ամեն 5-6 օրվա ընթացքում կրկնապատկվում է: Կառավարությունները կարող են դանդաղեցնել այդ վայրագ տեմպը, բայց բյուրոկրատական ժամանակը համադրելի չէ վիրուսի տարածման տեմպերի հետ:

Վիրուսը տարածվել է 85 երկրներում և շրջաններում: Գրանցվել է վարակի ավելի քան 95,000 և մահվան 3,200 դեպք: Իրանը, Հարավային Կորեան և Իտալիան վիրուսի հիմնական արտահանողներն են: ԱՄՆ 14 նահանգներում գրանցվել է վիրուսի 159 դեպք:

Որտեղ էլ որ վիրուսը բռնկվի, միայն բժիշկների ու վարակվածների ներգրավումով այն չի սահմանափակվելու:

Ավելի լավ է ուղղակիորեն աջակցել տնտեսությանը՝ օգնելով տուժած մարդկանց և ընկերություններին վճարել իրենց պարտքերը և անհրաժեշտության դեպքում նաև պարտքով գումար տալ:

Թրամփի վարչակազմը նախընտրում է վճարել որոշ հիվանդանոցների՝ նրանց համար, ովքեր վիրուսակիր են: Ճապոնիայի կառավարությունը կհոգա այն ծնողների աշխատավարձի համար, ովքեր տանն են մնում երեխաներին կամ հիվանդ հարազատներին խնամելու նպատակով: Սինգապուրը կօգնի տաքսու վարորդներին ու գործատերերին, որոնց աշխատողներն այս օրերին անգործ են մնացել: